Hraparak.am-ը գրում է.
Wildberries օնլայն առեւտրի հարթակի պահեստներից մեկում, որը գտնվում է ՌԴ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքային շրջանի տարածքում, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ընկերության աշխատակիցների եւ անվտանգության աշխատողների միջեւ՝ ապրանքի բեռնման եւ փաթեթավորման ժամանակ։
Ըստ նախնական վարկածի, իբրեւ թե ապրանքի հավաքագրման, տեսակավորման ժամանակ սխալմունք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքին մասնակցած 13 անձի։ Ներկայումս դեպքի առնչությամբ իրականացվում է ոստիկանական ստուգում։ Wildberries-ն էլ իր հերթին է հայտարարել, որ կանցկացնի ներքին հետաքննություն՝ միջադեպի հետ կապված։